Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վրաստանում բանտարկյալների թիվը կրկին աճում է. ըստ «Սակստատի»՝ 2023 թվականի փետրվարի 1-ի դրությամբ բանտերում կա 9568 մարդ, ինչը կազմում է երկրի բնակչության 0,26%-ը:
Նշվում է, որ Վրաստանում գործող 13 բանտերը լցված են 82,1%-ով: Բանտարկյալների ընդհանուր թվից 328-ը կանայք են: 3 հազար բանտարկյալների համար սա երկրորդ և ավելի ժամկետն է:
Դատապարտյալների հիմնական մասը 31-ից 49 տարեկան են: Կալանավայրերում պահվում են 33 անչափահաս և 70 տարեկանից բարձր 59 անձ: 22,6 հազար դատապարտյալ պատիժ է կրում պայմանական ժամկետով: Բանտերում կա 48 երկրի 642 օտարերկրացի։