Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին 30 տարիների ընթացքում ճարպակալած մարդկանց թիվը կրկնակի աճել է մեծահասակների, եռակի`դեռահասների շրջանում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Երեւան» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը:
Երեւանի դպրոցահասակ երեխաների 5.8 տոկոսը համարվում է գեր, իսկ 13 տոկոսը` հավելյալ քաշ ունեցող: Նման արդյունքներ են ստացվել բժշկական համալսարանի կողմից Երեւանի 20 դպրոցներում դեռահասների շրջանում անցկացված հետազոտությունից: Բաղրամյանի խոսքով` ինչքան վաղ տարիքում է ի հայտ գալիս ճարպակալումը, այնքան վտանգավոր է:
«Ճարպակալումն ազդում է նաեւ ուղեղի գործունեության վրա: Այն ոչ միայն էսթետիկական խնդիր է, այլեւ սպառնում է առողջությանը: Ճարպակալման համար պատճառ է դառնում կալորիաներով հարուստ սննդի օգտագործումը եւ ֆիզիկական քիչ ակտիվությունը»,- ասաց Բաղրամյանը:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Անի Կարախանյանն էլ նշեց, որ կա երկու տեսակի ճարպակալում` առաջնային, որն առաջանում է սննդակարգի խախտման հետեւանքով, եւ երկրորդական` տարբեր հիվանդությունների, նաեւ գենետիկայի հետեւանքով առաջացած, որը ընդամենը մեկ տոկոս է կազմում:
Ճարպակալումից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օրական ավելի քան մեկ ժամ քայլել, ճիշտ սնվել, նվազագույնի հասցնել քաղցր գազավորված խմիչքները, շոկոլադը, արագ սնունդը: Մասնագետներն առաջարկում են սննդակարգի մեջ ավելի շատ օգտագործել մրգեր եւ բանջարեղեն: