|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Մարտի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ԵՄ արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համար պատասխանատու ստորաբաժանման կառավարիչ-տնօրեն Միրոսլավ Լայչակի ու տնօրեն Գունար Վիգանդի` Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր:
Սեյրան Օհանյանն անթույլատրելի է համարել մարտի 5–ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածություններից հետո շփման գծում Ադրբեջանի կողմից վարվող դիպուկահար և անկանոն կրակը: Նախարարը նշել է, որ Ադրբեջանի անպատասխանատու հայտարարությունների և շահարկումների արդյունքում հրահրված միջադեպերի պատճառով աճում է զոհերի թիվը:
Եվրամիության պաշտոնյաները չափազանց կարևորել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը, պատրաստակամություն հայտնել գործնական աջակցություն ցուցաբերել փոխվստահության մթնոլորտի բարելավման ուղղությամբ. տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: