Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Եգիպտոսում մահապատժի է ենթարկվել «Բեյթ Անսար Ալ Մակդիս» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկը՝ Հիշամա Աշմաուին, որը տեղի իշխանությունների կողմից համարվում էր «ամենավտանգավոր ահաբեկիչը». հայտնում է Yerkir.am-ը՝ ՌԻԱ «Նովոստի»-ին հղումով:
Աշմաուից բացի`մահապատժի են ենթարկվել նաև կազմակերպության 37 այլ անդամներ:
Նշվում է՝ նախկինում Աշմաուին եգիպտական բանակի հատուկ նշանակության ուժերի զինծառայող էր, նա հետագայում միացել է ահաբեկիչներին: Աշմաուն և նրա հանցակիցները մեղադրվում են 54 հանցագործության համար, ինչպիսիք են՝ ոստիկանության ներկայացուցիչների սպանությունը, Կահիրեի անվտանգության գերատեսչությունների շենքերի, մզկիթների և այլ շենքերի վրա գրոհները և մի շարք կողոպուտները:
Հավելվում է նաև, որ ամենահայտնի դեպքը Եգիպտոսի նախկին ներքին գործերի նախարար Մուհամմադ Իբրահիմին սպանության փորձն էր:
Նշվում է նաև, որ դատապարտյալները համագործակցել են «Մուսուլման եղբայրներ» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչների հետ: