Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտահերթ նիստում վարչապետի ընտրությունից առաջ ամփոփիչ ելույթով հանդես եկավ կոալիցիայի առաջադրած վարչապետի թեկնածուն: Նա շնորհակալություն հայտնեց ինչպես ոգևորիչ, այնպես էլ քննադատական ելույթների համար:
«Շատ բաների պետք է համաձայնեմ` թե' քննադատությունների, թե' գովեստի, շատերի հետ էլ համաձայն չեմ: Իմ կուսակիցների ելույթներում երբեմն տեղ են գտնում ձևակերպումներ, որ կարելի է ավելի համեստ շարադրել: Քննադատական ելույթներ էլ կան, որոնք առնվազն արդար չեն»,- ասաց Սերժ Սարգսյանը:
«Անցած տասնամյակը մեր կյանքի կարևոր հատվածն է` երկու խոշոր տնտեսական ճնգնաժամի ու երկու պատերազմի ենք դիմագրավել, և այդ պայմաններում կարողացել ենք առաջընթաց ապահովել: Անցած տասը տարին բոլորիս պատմությունն է, դա միայն Սերժ Սարգսյանի պատմությունը չէ, և կարիք չկա սևացնելու այն, ինչ է, թե կարիք կա սևացնելու այդ տարիների նախագահին: Այդ տարիների մասին դեռ լուրջ վերլուծություններ կլինեն, և ի վերջո, պատմությունն է տալու դրանց գնահատականը»,- ասաց վարչապետի թեկնածուն:
Սերժ Սարգսյանն ասաց, որ պարզից էլ պարզ է, որ մեր երկրում արդեն գոյություն չունի առաջնային մանդատով ընտրված նախագահ, և որ առաջնային մանդատով օժտված մեկ մարմին կա` Ազգային ժողովը, որից ծնունդ են առնում իշխանության մյուս ճյուղերը:
«Ամբողջությամբ չի ընկալվել այն, որ վարչապետի դերը որքան էլ մեծ լինի, անհամեմատելի է կիսանախագահական համակարգի նախագահի հետ, թեկուզ այն պատճառով, որ նախագահը պատասխանատվություն երբեք չի կրել ԱԺ-ի առջև»,- ասաց նա:
Սարգսյանն անդրադարձավ «Ելք» խմբակցության պատգամավորներ Արամ Սարգսյանի և Էդմոն Մարուքյանի ելույթներին ու հնչեցրած քննադատություններին: «Դիմում եմ Արամ Սարգսյանին: Ես նրա նկատմամբ ունեմ առանձնահատուկ վերաբերմունք` հասկանալի պատճառներով: Որևէ մեկը Սերժ Սարգսյանի չափ տեղեկացված չէ Վազգեն Սարգսյանի հույզերին, պլաններին, թող որևէ մեկը չշահարկի այս»,- ասաց նա, հետո անդրադարձավ Էդմոն Մարուքյանին. «Նախ շնորհակալ եմ, որ այս ամբիոնից համոզիչ ապացուցեցիք, որ, այո, սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ էին: Փառք Աստծո, այստեղ չկա այդ նկարը (նկատի ունի իր լուսանկարը /խմբ./), այսօր Հայաստանում չկա նկարի իշխանություն: Երկրորդ շնորհակալությունս վերաբերում է բարի գալուստին, որպեսզի մենք ապրենք լուսավոր, բարգավաճ, արդար ու օրենքի Հայաստանում (թվարկում է կուսակցությունների կարգախոսները /խմբ./): Անհրաժեշտ է, որ Հայաստանում չարթնանան հանգած հրաբուխները, իսկ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն»: