|
Փոխարժեքներ
20 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.93 |
| EUR | ⚊ | € 418.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.6651 |
| GBP | ⚊ | £ 492.91 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
Ամերիկացի 33-ամյա լուսանկարիչ, 2 երեխաների մայր Սառա Սիերան ճանապարհորդելու նպատակով հունվարի 7-ին մեկնել է Ստամբուլ եւ օրեր անց անհետացել։ «Հյուրիեթ» պարբերականի հաղորդմամբ` այժմ նյույորքաբնակ կնոջ ծնողներն ուղեւորվում են Թուրքիա՝ դստերը գտնելու հույսով:
Սառան հայրենիք պետք է վերադառնար երեքշաբթի օրը, սակայն հայրն օդանավակայանում երկար սպասել է նրան, իսկ աղջիկը չի ժամանել: Վերջին անգամ նրա հետ կապ հաստատել են երկուշաբթի: Ստամբուլի նրա հյուրանոցային համարում գտել են կնոջ իրերն ու փաստաթղթերը: