|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
24News-ը գրում է․
«Ֆրանսիայի հրապարակից` Ռոդենի արձանի մոտից անհետացել է Արցախի Հանրապետության դրոշը, որը տեղադրվել էր դեռ 2022 թվականի ապրիլի 5-ին «Դիմադրության» շարժման անդամների կողմից:
24News-ը կապ հաստատեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղթելյանի հետ՝ հասկանալու տեղյա՞կ են, թե ուր է անհետացել դրոշը, ինչին ի պատասխան վերջինս նշեց. «Մենք էլ ենք ուզում հասկանալ՝ ուր է անհետացել, համենայնդեպս, մեր կողմից այն չի հանվել: Տեղեկություն ունենալու դեպքում հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ»:
24News-ը կապվեց նաև Երևանի քաղաքապետարան, որտեղից իրենց կողմից դրոշի հեռացումը բացառեցին՝ նշելով. «Այդ դրոշը մենք չէինք տեղադրել, հեռացնելու հետ էլ կապ չունենք»,- ասաց մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը, հավելելով, որ գովազդի վարչության պետն էլ իր հերթին նշել է, որ որևէ առնչություն չունեն»: