|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Բրազիլիայի հարավային Սանտա Մարիա քաղաքի ակումբներից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 200-ի. տեղեկացնում է «Ռոյթեր» լրատվական գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվում էր 159 զոհվածների մասին: Տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են:
Հրդեհի պատճառն այն է եղել, որ երգիչներից մեկը որոշել է բեմում հրավառություն կազմակերպել: Ակումբն ունեցել է մեկ մուտք, ինչը խուճապի պայմաններում ավելի է դժվարացրել մարդկանց` ժամանակին տարածքը լքելը: Հրջեջները ստիպված պատի մեջ անցք են բացել` մարդկանց դուրս բերելու համար: