կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-24 11:12
Քաղաքական

Հին ոճով` դեպի ապահով Հայաստան

Հին ոճով` դեպի ապահով Հայաստան

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավը Սյունիքում ավարտել է Կապանի ընտրողների հետ` մարզկենտրոնի լեփ-լեցուն հրապարակում հանդիպմամբ:

 

Yerkir.am-ին հայտնի դարձավ, որ ամբողջ Սյունիքի մարզի ՀՀԿ տեղական կառույցների ֆունկցիոներները գովելի աշխատանք են տարել՝ խմբեր կազմելով պետական հիմնարկների աշխատակիցներից եւ նրանց տեղափոխել մարզկենտրոն՝ ընտրողների հետ իշխանական թեկնածուի հանդիպմանը բազմամարդություն ապահովելու համար:

 

Ուշագրավ է այն փաստը, որ ՀՀԿ-ն, ունենալով քաղաքապետ հենց Կապանում, չի կարողացել անհրաժեշտ թվով ունկնդիրներ հավաքել: Հեռու ենք այն մտքից, թե Սիսիանի եւ Մեղրիի ընտրողներն իրենք են փափագել ներկա լինել հանդիպմանը, մանավանդ, որ նախորդ օրը Սերժ Սարգսյանը հենց իրենց էր այցելել: