|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Արդեն տեղեկացրել ենք, որ գործող նախագահ, նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանը քարոզարշավի նախավերջին օրը ելույթով հանդես եկավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Նախագահի ելույթից հետո, երբ նա արդեն հեռանում էր իր թիմի հետ, մի ուշագրավ դեպք տեղի ունեցավ: Մինչ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, թեքվելով դեպի աջ տրիբունան, որի սկզբնամասում հիմնականում լրագրողներն էին նստած, վստահեցնում էր, որ ամեն ինչ լավ է լինելու, ՀՀԿ շտաբի պետ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ուրախությունից կամ ոգեւորությունից հանելով իր՝ «Դեպի ապահով Հայաստան» գրությամբ շարֆը, այն նետեց դեպի նստած մարդկանց կողմը: Ի դեպ, ԱԺ նախագահի շարֆը «բաժին հասավ» մեր գործընկերներից մեկին:
Մանրամասները` տեսանյութում: