կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-22 17:15
Քաղաքական

Անդրիաս Ղուկասյանի թիմակիցները մարզերում քարոզչություն են կատարում

Անդրիաս Ղուկասյանի թիմակիցները մարզերում քարոզչություն են կատարում

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով հացադուլ էր հայտարարել, գիշերն անցկացրել է բացօթյա: Ի դեպ, երեկոյան նրան այցելել են ոստիկանության աշխատակիցներ եւ գիշերվա ցրտին դիմանալու համար ծածկոց առաջարկել։

 

Yerkir.am-ի հարցին, թե ինչպե՞ս պետք է կողմնորոշվեն մարզերի բնակիչները եւ ինչո՞ւ պետք է ընտրեն Ղուկասյանին, քանի որ նա մարզերում քարոզչությամբ չի զբաղվում, Ղուկասյանը նշեց, որ առաջիկայում մոտ 35 վահանակ կտեղադրվի շրջաններում:

 

«Ինձ ընտրելու մասին դեռ չեմ մտածում, քանի որ, որպեսզի մարդիկ ընտրեն, նախ պետք է ունենան ազատ ընտրելու հնարավորություն, ինչը չունեն դեռ, եւ ինչի համար էլ ես պայքարում եմ: Իսկ իմ պայքարի վերաբերյալ տեղեկատվությունը շուտով նրանց հասանելի կլինի ոչ միայն հեռուստատեսության, այլ նաեւ վահանակների միջոցով»,- ասաց նախագահի թեկնածուն` հավելելով, որ մարզերում իր թիմակիցները քարոզչություն են կատարում: