Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանն այսօր Սահմանադրական դատարանում ներկայացրել է ՀՀ դատախազության` որպես հարակից պատասխանողի առարկությունները: Դրանք կապված են 2013 թվականի փետրվարի 18-ի Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքներով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` 2013 թվականի փետրվարի 25-ի թիվ 61ա և 62ա որոշումներն անվավեր ճանաչելու վերաբերյալ` ՀՀ նախագահի թեկնածուներ Ա.Ղուկասյանի եւ Ր.Հովհաննիսյանի դիմումներին. հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Թամազյանի խոսքով` ընտրախախտումները համակարգային կամ զանգվածային գնահատելու համար պետք է ղեկավարվել ոչ թե հաղորդումների քանակով, դրա թվաբանական գումարով, որը տվյալ դեպքում նույնպես զգալի չէ, այլ դնրանում առկա բուն իրավախախտման փաստի առկայությամբ:
Թամազյանը միջնորդել է` 2013թ. փետրվարի 18-ի Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի' 2013թ. փետրվարի 25-ի թիվ 61ա և 62ա որոշումներն անվավեր ճանաչելու վերաբերյալ ՀՀ նախագահի թեկնածուներ Անդրիաս Ղուկասյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումները մերժել:
Գլխավոր դատախազի տեղակալի ելույթն ամբողջությամբ կարդացեք` այստեղ: