Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քրեակատարողական ծառայությունը հաղորդագրություն է տարածել կալանքի տակ գտնվող Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի վերաբերյալ։
«Ի պատասխան ՀՀ ԱՆ «Նուբարաշեն« քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի վերաբերյալ վերջինիս կնոջ՝ Անահիտ Թարխանյանի՝ ՄԻՊ աշխատակազմ ներկայացրած դիմումի մեջ հնչածմտահոգությունների՝ Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է.
Չնայած երեկ՝ օգոստոսի 26-ին, բժշկական աշխատանքային հանձնաժողովը արդեն իսկ զննել էր Անդրիաս Ղուկասյանին և եզրակացրել, որ վերջինիս առողջական վիճակը բավարար է, և բողոքներ չէին հնչել նաև Անդրիաս Ղուկասյանի կողմից, այնուամենայնիվ, հընթացս Անդրիաս Ղուկասյանի կնոջ դիմումի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջնորդությամբ այսօր Անդրիաս Ղուկասյանը ենթարկվել է արյան և մեզի լաբորատոր հետազոտության, ինչի արդյունքում պարզվել է, որ նրա արյան և մեզի կլինիկական ցուցանիշները գտնվում են նորմայի սահմաններում:
Առաջիկա աշխատանքային օրերին կկատարվեն այլ անհրաժեշտ հետազոտություններ ևս»: