Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սարի թաղում հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող` «Նոր Հայաստան»-ի անդամ Անդրիաս Ղուկասյանն արդեն մեկ ամիս է, ինչ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ է հայտարարել:
Yerkir.am-ի հետ զրույցում Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը հայտնեց, որ այսօր հերթական անգամ այցելելու է իր պաշտպանյալին: Ըստ նրա` Ղուկասյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Նա հացադուլի առաջին իսկ օրերից տեղափոխվել է հատուկ խուց և գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Փաստաբանը հայտնեց, որ միջնորդելու են վերացնել Ղուկասյանի հետ տեսակցությունների սահմանափակումը: Նա նաև տեղեկացրեց, որ իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու նոր միջնորդություն են ներկայացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Միջնորդությունը կքննարկվի սեպտեմբերի 8-ին:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Անդրիաս Ղուկասյանը ենթարկվել է սոնոգրոֆիկ հետազոտության, ինչի արդյունքում պաթոլոգիական շեղումներ չեն հայտնաբերվել: Բացի այդ նա ենթարկվել էր արյան և մեզի լաբորատոր հետազոտության, ինչի արդյունքում պարզվել էր, որ կլինիկական ցուցանիշները գտնվում էին նորմայի սահմաններում:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը հացադուլ անելու մասին հայտարարել էր դատարանում՝ իր ձերբակալման դեմ բողոքի քննարկման ընթացքում: Նրան մեղադրանք է առաջադրվել 225 հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություն հրահրելու հատկանիշներով: