| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երեկ Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի մի քանի ուսանողներ զանգահարել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն եւ պատմել, որ բուհից իրենց հրահանգել են ժամը 16:30-ին լինել կառավարության շենքի մոտ: «Կգաք, կիմանաք: Եթե չգաք, խնդիրներ կունենաք»,- այսպիսի ձեւակերպմամբ են ուսանողները բերման ենթարկվել նշված վայր:
«Ինչպես եւ սպասվում էր, նախաձեռնությունը ՀՀԿ-ինն էր, սակայն այս անգամ նախընտրական հանրահավաքի տանելու փոխարեն ՀՀԿ-ն ուսանողների «գլխաքանակով» անց է կացրել հանդիպում ընտրությունների մասին: Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ ՀՀԿ- ականները առաջադիմել են. նրանք ուսանողներին «լավով» են բացատրել, թե ինչպես պետք է ճիշտ ընտրություն կատարեն: Հիշեցնենք, որ Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է»,- գրում է օրաթերթը: