|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
ՀՀԿ-ն շարունակում է «նախընտրական» քարոզչությունը: Դեռեւս ամբողջությամբ չեն վերացվել 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շտաբները:
Ամենաանընդունելին ոչ թե այն է, որ այդ շտաբները մինչ հիմա գործում են, այլ այն, որ դրանք տեղակայված են եղել նաեւ զորամասերին կից: ՀՀԿ նախընտրական շտաբի` «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով պաստառը փակցված է Երեւանում` Քանաքեռի զորամասի անմիջապես դիմաց:
ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ ենթակետով` արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել զինծառայողներին: Իսկ զորամասի դիմաց նման շտաբի առկայությունն արդյո՞ք ոչինչ չի ասում:


