Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ ՀՀԿ ԳՄ երեկվա նիստում որոշվել է, որ նախագահական ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի Երեւանի Ավան համայնքից, որից հետո ՀՀԿ-ն կուղեւորվի Սյունիք: Նշենք, որ մեկնարկը Երեւանից սկսելու միտքը, Yerkir.am-ի տեղեկություններով, վերջին պահին է ծագել: Ի սկզբանե որոշված է եղել քարոզարշավը սկսել Սյունիքից:
«Եթե Շենգավիթից սկսեինք, կհարցնեիք, թե ինչու եք Շենգավիթից սկսել: Ավանից սկսելը որեւէ բանով պայմանավորված չէ, կարող էր դա Շենգավիթը լինել, Աջափնյակը կամ ընդհանրապես չլիներ... Այսինքն որեւէ հատուկ գաղափար չկա, թե որտեղից սկսել»,- Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ նշեց, որ Երեւանի Ավան համայնքից քարոզարշավի մեկնարկի հարցը քննարկել եւ որոշել է շտաբը:
Հարկ է նշել, որ թեեւ Սահակյանը վստահեցրեց, որ քարոզարշավի մեկնարկի վայրի հատուկ գաղափար չկա, բայց, մեր տեղեկություններով, ՀՀԿ-ն այս քարոզարշավի ընթացքում հատկապես լուրջ ուշադրություն է դարձնելու Երեւանին: Այս ընտրությունների միակ գլխացավանքն իշխանության համար մասնակցության բարձր ցուցանիշ ապահովելն է: Այս տեսանկյունից ՀՀԿ-ն խնդիր չունի ո'չ գյուղերում, ո'չ էլ մարզերի քաղաքներում: Մարզերում հարցը կլուծեն մարզպետերն ու քաղաքապետերը, գյուղերում` գյուղապետերը` հեշտ ու հանգիստ:
Խնդիրը Երեւանն է, ուր գրանցված է ընտրազանգվածի գերակշիռ մասը: Եվ հենց Երեւանը կարող է տհաճ անակնկալներ մատուցել...