|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Թբիլիսիի քաղաքային խորհրդի (սակրեբուլո) աշխատակազմի ղեկավար Մարինա Դաթուկաշվիլու հրահանգով վրացի եւ օտարերկրացի լրագրողներին արգելել են մասնակցել Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը, որն անցկացվել է քաղխորհրդի շենքում. ասվում է Թբիլիսիի հայերի ընկերակցության տարածած հաղորդագրության մեջ:
Միջոցառման ընթացքում ցուցադրվել է գերմանացի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի` Հայոց ցեղասպանությանը նվիրված «Աղետ» վավերագրական ֆիլմը` նկարահանած ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների արխիվային նյութերի հիման վրա: