|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Չինաստանի կառավարությունը արտասահմանցի զբոսաշրջիկների համար ժամանակավորապես փակել է Տիբեթի մուտքը:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, պատճառն այն է, որ նշվելու է Կոմունիստական կուսակցության հիմնադրման 90-ամյակն ու Չինաստանի կողմից Տիբեթի անեքսիայի 60-ամյակը: Պեկինը կանխատեսում է, որ տոնական արարողության ժամանակ տեղացի անջատողականների կողմից հակաչինական ելույթներ եւ ակցիաներ կլինեն:
Տիբեթի մուտքն արգելվելու է ոչ միայն զբոսաշրջիկների, այլեւ բոլոր արտասահմանցիների համար, այդ թվում` Տիբեթի վերաբերյալ հետազոտություններ անող գիտնականների:
Ոչ պաշտոնական տվյալներով` այս արգելքը ուժի մեջ է լինելու մինչեւ հուլիսի վերջը: