Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը գրում է.
«Սիրելի հայրենակիցներ։
Դուք դուրս էիք եկել փողոց, մասնակցել էիք իշխանափոխությանը, ունենալով երազանքներ, որ լավ կլինի (այն բոլոր խոստումները չթվարկեմ, բոլորից լավ գիտեք, հենց նեղվեք և մոռանաք, ձայն հանեք կհիշացնեմ), բայց ձեզանից գողացել են ձեր երազանքը։ Հարցրեք ԿԳՄՍ Արայիկին, հարցրեք ԱՆ Արսենին, հարցրեք 10-15 ամսում 108 միլիոն դոլար բոլոր պարգևավճար կերածներին (աշխատավարձը չխառնեք, դա առանձին ստացել են)։
Ձեզ չեն խաբել, ձեզ քցել են, քանի որ նրանք խաղացել են ձեր հույզերի և էմոցիաների վրա։
Ու ոչ մեկը հիմա չմտնի ու չգրի, թե իբր նախկին ռեժիմ բան ման, տեղում ռադ կանեմ, ով ուզում է լինի, հարևան, բարեկամ, ծանոթ կամ անծանոթ։ Այդ նախկին ռեժիմին դուք էինք ընտրել, ոչ թե ես։ Ես 2006 թվականից դաշնակցական եմ, իսկ դրանից առաջ համակրել եմ՝ համոզմունքով, կարդալով բազմաթիվ փաստագրական գրքեր և առանձին հրապարակումներ։ Սա կհասկանան բոլոր նրանք, ովքեր չեն մնացել ՀԺ, Ազատություն կամ արմանբաբաջանյանական թերթոնի ազդեցության տակ։
Անցնենք տարածքներին։
Արարատի մարզի բնակիչներ ջան դուք շա՞տ եք հպարտ, որ օրինակ Արարատ քաղաքի բնակիչ Սոս Ավետիսյանին (անձը կապ չունի, որպես հավաքական կերպար) Սորոսի գրասենյակից տեղափոխել եք ԱԺ։ Դե հիմա մեր Արարատի մարզի բնակիչներ ջան, մի ձեռքի 5 մատերը հերթով ծալելով հպարտությամբ ասեք, քանի՞ անգամ եք տեսել ձեր ընտրած պատգամավորներին, քանի՞ անգամ են ձեր մատից փուշ հանել, քանի՞ ազգային ծրագրեր են առաջ քաշել ԱԺ-ում, քանի՞ անգամ են խոսել գյուղի և գյուղացու հոգսերից (գյուղ նախարարություն էլ չունեն), քանի՞ անգամ են հայ մարդու տեսակի պահպանման վերաբերյալ գաղափարաբանական ծրագրեր առաջ քաշել կամ նախաձեռնությամբ հանդես եկել։ Շարքը չեմ շարունակում։
Հիմա ըստ էության։ Կամ դուք ինքներդ ձեր մեջ ընդունում եք, որ ձեր սպասելիքները հօդս են ցնդել (բարձրաձայն որևէ մեկին ասել պետք չի, դուք ձեր խղճի առաջ և ձեր իսկ հետ անկեղծ) կամ շարունակում եք պետության այս ապաինստիտուցիոնալացնող ընթացքը։
Դժվա՞ր է։ Այո, իսկապես քչերի համար դեռ դժվար է, իսկ շատերն արդեն հասկացել են։ Ես ձեզ կօգնեմ։ Ինչպե՞ս, կհարցնեք դուք։ Այո՛, դուք ճիշտ եք, ես մի առաջարկ կանեմ։
Առաջարկս հետևյալն է։ Հեռուստաբանավեճի եմ հրավիրում թիվ 5 ընտրատարածքից արդեն երկու տարի ընտրված ԱԺ ԻՔ դաշինքի պատգամավորին, բոլորին և Արարատի մարզպետին, իսկ ես մենակ կգամ։ Սուրճը իմ վրա։
Թեման՝ երկրում ընթացող պրոցեսներ են, սոցիալ-տնտեսական, դրամավարկային, հարկաբյուջետային, կրթամշակութային, տարածքների համաչափ զարգացում, համաճարակային ու ճգնաժամային կառավարում և մի շարք այլ հարցեր։ Թեման բաց է, դուք ընտրեք, թե՛ թեման, թե՛ տեղն ու ժամանակը։ Ես պայման չեմ դնում, բացառությամբ մեկից, պետք է լինի ուղիղ եթեր»։