կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-17 10:16
Քաղաքական

Ո՞վ կփոխարինի

Ո՞վ կփոխարինի

«Ժամանակի» իշխանական աղբյուրների տեղեկացմամբ` իշխանական վերնախավում քննարկվում է, թե աշնանն ում պետք է նշանակեն գլխավոր դատախազ:

 

Բանն այն է, գրում է թերթը, որ սեպտեմբերին լրանում է Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը: Թերթի տեղեկություններով` հավանական թեկնածուների թվում է զինդատախազ Գեւորգ Կոստանյանը:

 

«Ժամանակը» նշում է, որ քննարկվում է նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը, ով այժմ ԱԱԽ քարտուղարն է: Ի դեպ, հավելում է թերթը, վերջինս բավականին երկար ժամանակ է, ինչ ցանկանում է դառնալ գլխավոր դատախազ: Նրա այդ ցանկության մասին տեղյակ է նաեւ Ա. Հովսեփյանը, այդ պատճառով էլ այս պաշտոնյաների հարաբերությունները լարված են: