կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-15 13:07
Մշակույթ

Դրսում մեր մշակույթը շատ է գնահատվում

Դրսում մեր մշակույթը շատ է գնահատվում

«Տոնացույց» ժողովրդական թատրոնը 2012-ի դեկտեմբերին մասնակցել է Չեխիայում կայացած միջազգային փառատոնին, որը նվիրված է եղել Սուրբ Ծննդյան ավանդություններին:

 

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Բաղրամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Չեխիա մեկնել են 11 հոգով եւ այնտեղ մնացել 4 օր:

 

«Բոլորը զարմացել էին, որ հայերը նման գեղեցիկ ավանդություններ ու ավետիսներ ունեն»,- ասաց Բաղրամյանը` հավելելով, որ դրսում մեր մշակույթը շատ է գնահատվում. «Որքան անխառն է մշակույթդ, այնքան ավելի շատ են տեղ տալիս»:

 

Նա տեղեկացրեց նաեւ, որ «Տոնացույցը» հիմնադրվել է 2005-ին Աշտարակում, թատրոնը գործում է Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում: