|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Այսօր՝ ապռիլի 3-ին տեղի է ունեցել Մերձավանում Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության գործով դատական նիստը։
Մեղադրյալ Գևորգ Հարությունյանը խոստովանել է, որ ինքն է սպանությունն իրականացրել։
«Տան մոտի թփերի հետևում պախկվել եմ, հենց Վալոդյա Գրիգորյանենք դուրս են եկել, վազել եմ դեպի իրենց ու կրակել եմ։ Սաղ ես եմ արել»։
Հիշեցնենք՝ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմաններում, Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում՝ իր նորակառույց տան մոտ սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։
Նրա հետ միասին սպանվել է ընկերը՝ քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը։ Վիրավորում ստացած քաղաքացին՝ Արծրուն Գալստյանը, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր բժշկական կենտրոն։