Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շուշիի ազատագրումը Արցախի և Հայաստանի ֆիզիկական միավորման տանող ճանապարհի բանալին էր: Այս մասին «Հայացք Երևանից. Երկրագունդ» հաղորդման շրջանակներում ասել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«Շուշին Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի շարունակությունն էր, և մի պահ եթե պատկերացնենք, որ չլիներ Շուշիի ազատագրումը, մենք այսօր այստեղ այս վիճակում չէինք լինի: Լավ իմաստով՝ այս վիճակում: Առանց Շուշիի ազատագրման Ստեփանակերտի ժողովուրդն արդեն ծնկի գալու ընթացքի մեջ էր»,- ասել է նա:
Ըստ Մանոյանի, հայ ժողովրդի հոգեվիճակի մեջ փոփոխությունը տեղի էր ունեցել արդեն նախքան հաղթանակը, նման քայլի գնալու վճառական որոշում կայացնելու պահին:
«Այդ հաղթանակը բերեց մեզ մոտ մի ինքնագիտակցություն, որ մենք ոչ միայն զոհ ենք եղել, այլ նաև փայլուն հաղթանակներ կարող ենք արձանագրել: Կարելի է ասել, որ Շուշին այդ բոլորի բանալին էր»,- ասել է նա:
Կիրո Մանոյանը նշել է, որ այսօր այս հաղթանակն ըստ արժանվույն չի գնահատվում: «Կարծում եմ` ովքեր չեն ծառայել հայկական բանակում և այսօր քաղաքական պաշտոններ են զբաղեցնում, հավանաբար, ճիշտ չեն գնահատում այն, ինչ տեղի ունեցավ և այն, ինչ կարող է տեղի ունենալ»,- ասել է նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: