|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը պարզաբանել է, թե ինչով է պայմանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանին «Արմավիր» ՔԿՀ–ից «Աբովյան» ՔԿՀ տեղափոխելը։
«Տեղափոխման հիմքում ընկած է անձի լավագույն շահը, հաշվի է առնվել ազատությունից զրկված անձի տարիքը և միջնակարգ կրթության շարունակականության ապահովման կարևորությունը NEWS․am–ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։
Նշենք, որ Դավիթ Մինասյանը գտնվում էր «Արմավիր» ՔԿՀ–ում, սակայն այսօր առավոտյան տեղափոխել են «Աբովյան» ՔԿՀ։