Միասին կարող ենք
կարևոր
607 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-03 12:28
Հասարակություն

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը (Partnership for Carbon Accounting Financials, PCAF)՝ շրջակա միջավայրի վրա իր ֆինանսական գործունեության ազդեցությունը գնահատելու և այն ավելի թափանցիկ դարձնելու համար։

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար։ Միավորելով ավելի քան 700 ֆինանսական հաստատություններ՝ PCAF-ը շարունակում է ակտիվորեն ընդլայնվել Հյուսիսային Ամերիկայում, Լատինական Ամերիկայում, Եվրոպայում, Աֆրիկայում և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։

Միանալով համագործակցությանը՝ Յունիբանկը մտադիր է կիրառել միջազգային մակարդակով ճանաչված մեթոդաբանություն իր ֆինանսական գործունեության հետ կապված արտանետումների չափման և բացահայտման համար։

«Սա կարևոր քայլ է կլիմայական չեզոք հաստատություն դառնալու մեր մոտեցման ամրապնդման գործում։ Այն մեզ հնարավորություն կտա էլ ավելի արդյունավետ կառավարել մեր պորտֆելի կլիմայական ազդեցությունը, բարձրացնել թափանցիկությունը շահագրգիռ կողմերի համար և աջակցել մեր հաճախորդներին՝ ցածր ածխածնային տնտեսության անցնելու գործում», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ Վաղինակ Ստեփանյանը։

Այս նախաձեռնությունն արտացոլում է Յունիբանկի հավատարմությունը կայուն զարգացմանը, բարելավում է ռիսկերի կառավարման պրակտիկան և նպաստում կանաչ տնտեսության անցմանը։