Միասին կարող ենք
կարևոր
1138 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-03 19:38
Հասարակություն

Իշխանության քաղաքական «բարձր հովանու» ներքո դպրոցականները նաեւ կալանավորվում են. Քաղաքական վերլուծաբան

Իշխանության քաղաքական «բարձր հովանու» ներքո դպրոցականները նաեւ կալանավորվում են. Քաղաքական վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է.

«Ինձ հետաքրքիր է, եթե օրինակ ընդդիմադիր որեւէ ուժի առաջնորդ գնա դպրոցներ, մանկապարտեզներ, ի՞նչ կանեն, թույլ կտա՞ն, այնպես, ինչպես «թույլատրված» է Նիկոլ Փաշինյանին: Կգտնվեն իհարկե «խելոքներ», որոնք կասեն, թե նա այցելում է իբրեւ վարչապետ, այսպես ասած՝ կառավարության գործը տեսնելու համար: Կառավարության գործը տեսնելու համար կան որակի հսկողության կառույցներ, նրանք պետք է այցելեն դպրոցներ ու մանկապարտեզներ, այլ ոչ թե քաղաքական պաշտոնյան, որը շինարարության ու կահավորման մասնագետ չէ։

Նա նշում է՝ առավել եւս ընտրական պրոցեսում այդ այցերը միայն երեսպաշտ կամ անմիտ լինելու դեպքում է հնարավոր գնահատել իբրեւ «ի պաշտոնե այցեր», այլ ոչ թե քարոզչական նախընտրական շրջայցեր: Ու փաստացի, քաղաքական իշխանությունը մանկապարտեզների երեխաներին ու դպրոցականներին օգտագործում է քարոզչական նպատակներով:

«Թեեւ, իհարկե ոչ միայն: Այսօր Մեծամորի դպրոցականներին Նիկոլ Փաշինյանի «հյուր գնալուն» զուգահեռ, քրեակատարողական հիմնարկում վատացել է Փաշինյանի՝ եկեղեցի կատարած քարոզչական այցի «զոհ»  դարձած եւ երկու ամսով կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանի առողջությունը: Նրան տեղափոխել են հիվանդանոց, իսկ այնտեղ էլ՝ վերակենդանացման բաժանմունք: 

Այսինքն, իշխանության քաղաքական «բարձր հովանու» ներքո դպրոցականները նաեւ կալանավորվում են, ու այդ երկու զուգահեռ իրողությունները՝ Մեծամորում Փաշինյանի դպրոցական այցն ու դպրոցական Մինասյանի առողջության վատթարացումը կալանավայրում, ավելացնում են Հայաստանում հաստատված ու խորացող սոցիալ-հոգեբանական ճահճի ամբողջ ծավալը»։