Միասին կարող ենք
կարևոր
862 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-03 13:31
Քաղաքական

Ես աջակցում եմ ամբողջ առողջ ընդդիմությանը․ Հոխիկյանը՝ Սամվել Կարապետյանին աջակցության մասին

Ես աջակցում եմ ամբողջ առողջ ընդդիմությանը․ Հոխիկյանը՝ Սամվել Կարապետյանին աջակցության մասին

Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի տնօրեն, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը գրում է․

«Վերջին օրերին ինձ պարբերաբար հարցնում են, թե արդյո՞ք ես «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ եմ կամ իրենց նախընտրական ցուցակում։

Հստակ ասեմ' ՈՉ։

Սիրելի հայրենակիցներ, ես որևէ կուսակցության անդամ չեմ, նաև չեմ պատրաստվում ընդգրկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորության նախընտրական ցուցակում։

Սամվել Կարապետյանին հայտնած իմ աջակցությունը չի ենթադրում պարտադիր անդամակցում։ Ես աջակցում եմ ամբողջ առողջ ընդդիմությանը։

Ես պայքարում եմ թուրքահպատակ իշխանության դեմ' հանուն իմ հայրենիքի փրկության, և այդ ճանապարհին օգնում եմ ծրագրեր ունեցող ազգային ընդդիմության հիմնական ուժերին։ Սամվել Կարապետյանը, իմ կարծիքով, այդպիսի ազգային ուժ է, ինչպես որ ընդդիմության այլ ազգային ուժեր ևս»։