|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն իր բախտակիցներին բաց նամակով կոչ է արել հանել իրենց թեկնածությունները եւ չմասնակցել առաջիկա ընտրական ֆարսին: Սակայն, ժամանակը, որ նա տվել է (մինչև հունվարի 15-ը), շատ կարճ է: Այդ ընթացքում թեկնածուներից ոմանք նույնիսկ իրենց շորերը չեն կարող հանել:
***
ՀՀ նախագահականից Անդրիաս Ղուկասյանի բաց նամակի պատասխանը չի ուշացել: Մամլո ծառայությունը տարածել է Սերժ Սարգսյանի բաց երկտողը հետևյալ բովանդակությամբ՝ ով իր թեկնածությունը հանի՝ մտքինս ա:
***
Սերժ Սարգսյանի նախընտրական կլիպն արդեն նկարահանվել է: Երգը կատարում են շատ հայտնի երգիչ-երգչուհիներ եւ մի կին պատգամավոր ԱԺ-ից: Ասում են՝ երգը շատ լավն է, բայց ո'չ խոսքերի հեղինակը, ո'չ էլ երաժշտության, առնվազն ԱԺ պատգամավոր կնոջը հայտնի չեն:
***
Մեր քաղաքական կյանքը հեռուստասերիալներում պատկերելու փորձեր նախկինում էլ են եղել: Եթե հիշում եք՝ «Վերվարածների» Ճըպլը հասել էր վստահված անձի կարգավիճակի: Նախագահական ընտրություններին ընդառաջ Հ1-ը կսկսի Սերժ Սարգսյանի հակառակորդներին նվիրված «Բախտակիցները» սերիալի ցուցադրությունը, իսկ «Շանթում» կմեկնարկի «Ընտրվիր, թե կարող ես» հեռուստածրագիրը:
Էդիկ Անդրեասյան