Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.94 |
EUR | ⚊ | € 433.3 |
RUB | ⚊ | ₽ 4.8079 |
GBP | ⚊ | £ 514.17 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
Այս ամիս հատուկ առաքելությամբ Մոսկվա է ժամանելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոնը. տեղեկացնում է Коммерсантъ-ը` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ:
Հատուկ պատվիրակը ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինին ներկայացնելու է, թե ինչպես է Վաշինգտոնը տեսնում Մոսկվայի հետ հարաբերությունները Օբամայի նախագահության երկրորդ ժամկետում: Դոնիլոնը համոզելու է Պուտինին, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը պետք է շփման շատ կետեր գտնեն ու վերջ դնեն հարաբերությունների վատացմանը, նաեւ, ըստ Коммерсантъ-ի աղբյուրների, պետք է ուշադրություն հրավիրի այն փաստին, որ Վաշինգտոնը հետխորհրդային տարածքն իր արտաքին քաղաքականության առաջնահերթություն չի համարում:
Ըստ թերթի` հանդիպմանը ներկա են լինելու ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը եւ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը: Դոնիլոնը նաեւ նախապատրաստելու է Օբամայի այցը: Թերթի տվյալներով` Կրեմլում ցանկանում են, որ այն տեղի ունենա 2013-ի առաջին կեսին` մինչեւ G20-ի` Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերին անցկացվելիք գագաթաժողովը: