| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Դեռևս 2013 թվականի ապրիլին կառավարությունը անհատույց և 10 տարի ժամկետով «Նունե Եսայան» բարեգործական հմնադրամին տրամադրել էր Երևանի Աղասի Խանջյանի անվան թիվ 53 հիմնական դպրոցի 3-րդ հարկը` ամբողջությամբ` 487.5 քմ մակերեսով: Կառավարությունն այս փաստը բացատրում էր նրանով, որ այդ տարածքում հիմնադրամը հայերեն և օտար լեզուների, համակարգչի ու այլ անվճար դասընթացներ է կազմակերպելու:
Կառավարությունը հիմա էլ նույն այդ անվճար ծրագրի համար բարեգործական կազմակերպությանն իր պահուստային ֆոնդից, որպես դրամաշնորհ, հատկացրել է 20 միլիոն դրամ:
Հիմնադրամի աշխատակիցը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ դպրոց հաճախելու են հիմնականում զոհված ազատամարտիկների, սիրիահայերի երեխաներ, մի խոսքով` այդ ուսման կարիքն ունեցող ուղիղ 100 երեխա:
Նշենք, որ «Նունե Եսայան» բարեգործական հիմնադրամը մասնավոր կազմակերպություն է և պետության կողմից ստացել է նախ` անվճար տարածք, հիմա էլ` 20 միլիոն դրամ` բարեգործական ծրագիրը կյանքի կոչելու համար:
Տեղեկացնենք, որ, օրինակ, պետության հովանավորության տակ գտնվող նմանատիպ կառույցներին կառավարությունն իր պահուստային միջոցները տրամադրելիս ավելի համեստ է գտնվել: Գյումրու տուն-ինտերնատին պահուստային ֆոնդից բաժին է հասել մոտավորապես 1 միլիոն դրամ, Վարդենիսի տուն-ինտերնատին` 2.8 միլիոն դրամ, N1 գիշերօթիկին` 6.5 միլիոն դրամ, իսկ Նորքի տուն-ինտերնատին` 10.5 միլիոն դրամ: