Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ միջոցառումներ են սպասվում առաջիկայում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ, նշեց, որ Կաննում կազմակերպվելու են ցուցահանդեսներ, Հայաստանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը մեծ համերգային շրջագայություն է ունենալու: Կազմակերպվելու է նաեւ Նունե Եսայանի համերգային շրջագայությունը Սփյուռքի հայկական համայնքներում` «Պետք է լինենք և շատանանք» խորագրով: 2015 թվականը հայտարարվել է Մարսել քաղաքում Հայաստանի տարի, և Մարսելում կազմակերպվելու են ցուցահանդեսներ, համերգներ, հանդիպումներ: Նախարարը նշեց, որ ամբողջ տարին լեցուն է լինելու միջոցառումներով:
Մեր հարցին, թե ինչո՞ւ հենց Նունե Եսայանի համերգն է կազմակերպվում, Հրանուշ Հակոբյանը շտապեց տեղեկացնել, որ Նունե Եսայանը բարեգործական հիմունքներով է անում իր շրջագայությունը: «Նունե Եսայանը դիմեց մեզ: Ոչ մի կոպեկ ինքը չի ստանալու, դիմեցինք համայնքներին, նրանք մեծ սիրով ուզեցին: Ինչո՞ւ միայն Նունե Եսայանը, կազմակերպվել են Համլետ Գևորգյանի, Զարուհի Բաբայանի, Շուշան Պետրոսյանի համերգները: Բոլոր նրանք, ովքեր մեզ դիմում են, մենք էլ դիմում ենք հայկական համայնքներին, նրանք ցանկություն են հայտնում նրանց ընդունել, համերգը կազմակերպել` պետության բյուջեն չծախսելով, ինչո՞ւ ոչ: Մենք կարող է միայն ճանապարհի տոմսի համար վճարենք»,- ասաց նախարարը: