Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Կառավարությունում լրագրողների հարցին, թե որքանո՞վ էր ճիշտ Նունե Եսայանի համերգի համար պետբյուջեից 54 մլն դրամ հատկացնել, այն դեպքում, երբ երկրում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը տարօրինակ պատասխան հնչեցրեց` տեղի է ունեցել անկախության տոնակատարություն, այլ տեղեկատվություն չունի:
Նախարարը նշեց նաեւ, որ, որպես սովորական քաղաքացի, մասնակցել է այդ համերգին եւ մեծ բավականություն ստացել: «Այս պահի դրությամբ ներկայացված չեն մեզ ծախսերը, երբ որ ծախսերի բացվածքը կներկայացնենք, մենք կասենք»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե` ինչո՞ւ հենց Նունե Եսայանը, նախարարն արձագանքեց. «Ինչո՞ւ, Նունե Եսայանը վա՞տ արժեքային համակարգ ա, Սայաթ-Նովան, Կոմիտասը վա՞տ բան ա: Դուք չեք ուզում լսել, ես ուզում եմ լսել»: