Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշտարակի բնակիչ Կարապետ Կարապետյանը պատրաստվում է դիմել Եվրադատարան «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» տնօրեն Գեորգի Օկոևի դեմ գործով: Մասնագիտությամբ ինժիներ Կարապետյանը բժշկից պահանջում է ֆինանսական փոխհատուցում` կնոջ` Նունե Մաղաքյանի կանացի օրգանները հեռացնելու, միզածորանը կարելու և հետվիրահատական բարդությունների պատճառով երիկամը հեռացնելու վիրահատությունների համար:
Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող գործը կասեցվել էր ՀՀ քր.օր-ի 31-րդ հոդվածի 1-ին մասով (անձը տվյալ իրադրությունում չէր կարող գիտակցել իր գործողության` հանրության համար վտանգավոր բնույթը, պարտավոր չէր կամ չէր կարող նախատեսել դրանք:)
7 ամսում 5 վիրահատություն տարած, այժմ արդեն 2-րդ կարգի հաշմանդամ Նունե Մաղաքյանը 2 երեխաների մայր է, վիրահատություններից առաջ աշխատել է որպես մենեջեր, սակայն կարգավիճակի պատճառով ազատվել աշխատանքից:
Կարապետյանի խոսքով` բժիշկները Մարգարյան հիվանդանոցում կանխամտածված կարել իր կնոջ միզածորանը, այնուհետև տևական ժամանակ իրենք իրենց անտեղյակի տեղ են դրել՝ իբր չիմանալով միզածորանի՝ իրենց իսկ կողմից կարված լինելու մասին: Երկար ժամանակվ չգործելով՝ միզածորանի գործառույթները խախտվել են, և բժիշկները խորհուրդ են տվել հեռացնել երիկամը, որը թեև առողջ է, սակայն միզածորանի՝ շարքից դուրս գալու պատճառով անիմաստ է դարձել:
Երիկամը հեռացնելուց առաջ Կարապետյանների ընտանիքը պահանջել է օրգանն իրենց տրամադրել, ինչի վերաբերյալ հիվանդանոցի հետ գրավոր համաձայնություն կա: Սակայն վիրահատությունից հետո հիվանդանոցը հրաժարվել է տրամադրել երիկամը՝ պատճառաբանելով «փորձաքննության» անցկացմամբ: Կարապետյանն, ըստ այդմ, ենթադրում է, որ կնոջ երիկամը վաճառել են, իսկ իրեն լռեցնելու համար խոստացել են վերադարձնել 2 վիրահատությունների գումարները:
Մինչդեռ Կարապետ Կարապետյանը, չվստահելով հայաստանյան փորձագիտական կենտրոնների փորձաքննության արդյունքներին, ծախսելով մեծ գումարներ, պարզել է, որ հայ բժիշկների ցուցումը ճիշտ չէր, եւ որ կնոջ օրգանները հնարավոր էր պահպանել, եթե հայ բժիշկները փոքր-ինչ սրտացավ մոտենային:
ՀՀ առողջապահության նախարարությունն, արձագանքելով Կարապետյանի հայտարարություններին, տեղեկացրել էր, որ վերականգնողական վիրահատության ընթացքում Նունե Մաղաքյանը և նրա ամուսինը հրաժարվել են երիկամի պահպանման հետագա միջամտություններից և պնդել են, որ երիկամը հեռացվի: Կան համապատասխան գրառումներ բժշկական փաստաթղթերում: Սակայն Կարապետյանին միայն մեկ փաստաթուղթ էր տրվել, որը նա ստորագրել է կնոջ կանացի օրգանների վիրահատությունից առաջ` չպատկերացնելով, որ դրանք հնարավոր է հեռացվեն:
Տուժողի ամուսինն ասում է, որ եթե նախաքննության ընթացքում վերծանեին բժիշկների հեռախոսազանգերը, կգտնեին ոչ միայն այդ պատմության «կնքահորը», այլեւ կնոջ երիկամների գնորդին: Ի դեպ, գործի առնչությամբ Կարապետյանը 3 նամակ է ուղարկել ՀՀ նախագահին:
Մանրամասները` տեսանյութում: