Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Գաղտնիք չէ, որ պարոն Ռ.Քոչարյանին կալանավորելու գործով գանգատներ ենք ներկայացրել Եվրոպական դատարան: Գանգատներում զգալի չափով անդրադարձ կա դատարանների նկատմամբ ճնշումների հարցին, բերված են բազմաթիվ հիմնավորումներ այդպիսի ճնշման գոյության մասին: Ի թիվս այլնի, գանգատում բերել էի այն օրինակը, որ Վարչապետը իշխանության մյուս ճյուղի՝ ԱԺ-ի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով պաշարել էր ԱԺ շենքը, իսկ ոստիկանությունը, որը կոչված է բացառել նման վարքագիծը, չէր կարող միջամտել, քանի որ դա արվում էր Վարչապետի կողմից:
Զուգահեռներ էի անցկացրել և նշել էի, որ պարոն Քոչարյանի գործը քննող ցանկացած դատավոր կարող է մտավախություն ունենալ, որ իր որոշումը Վարչապետին դուր չգալու դեպքում վերջինս կարող է իր կողմնակիցներին կոչ անել նույնպիսի գրոհ կազմակերպել դատարանի վրա: Ինչո՞ւ եմ սա հիմա հիշել: Որպեսզի ասեմ, որ իր 19.05.2019 թվականի կոչերով պարոն Վարչապետը օգնեց հիմնավորել մեր գանգատի այդքան կարևոր մի դրույթ, ուղղակիորեն անելով այն, ինչը ես, որպես ամենաբացասական կանխատեսում, ներկայացրել էի Եվրոպական դատարանին»: