Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամիսներ առաջ yerkir.am-ն իր «Պատահական կրակոցից «տուժածները» հրապարակման մեջ անդրադարձել էր անչափահաս երեխաների հայր, Երևանի բնակիչ Կարեն Անանյանի դեմ հարուցված քրեական գործին:
Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` քննությամբ չպարզված վիճաբանության ժամանակ դիտավորությամբ Արսեն Պեպենյանի վրա կրակելու համար: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի վճռով` Կարենը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման Արսեն Պեպենյանի վրա կրակելու համար:
Սակայն, ինչպես պնդում են Կարենի հարազատները և գործով տուժող ճանաչված Արսեն Պեպենյանը, ով, ի դեպ, Կարենի մտերիմ ընկերն է և նրա դստեր քավորը, կրակոցը պատահական է ստացվել: Կարենի փաստաբան Արա Զաքարյանը վճիռը բողոքարկել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, սակայն դատարանն այն թողել է անփոփոխ:
Ներկայումս գործն ուղարկվել է ՀՀ Վճռաբեկ դատարան: Փաստաբանը հույս ունի, որ Վճռաբեկ ատյանը գործը վարույթ կընդունի և այն պատշաճ քննության կենթարկի, հակառակ դեպքում, ինչպես ասում է Զաքարյանը, Եվրոպական դատարանի դռները բաց են: Ի դեպ, Կարենի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի որոշման դեմ փաստաբանն արդեն դիմել է Եվրադատարան և այժմ սպասում է պատասխանի: Ըստ նրա` դատավորի նման որոշման հիմքում ակնհայտ ապօրինի փորձաքննական եզրակացություններ են, որոնք առնչվում են տուժողին դիպած գնդակներին:
Փաստաբանի խոսքով` Կարենի որսորդական հրացանից արձակված կրակոցի հետևանքով փամփուշտը նախ դիպել է մեքենային, պատռվել, և ապա նոր մանրագնդակները դիպել են տուժողին: Այն, որ փամփուշտում առկա 16 մանրագնդակներից ընդամենը 8-ն են դիպել Արսենին, ինքնին ապացուցում է վերը նշված հանգամանքը և փաստում, որ կրակոցը նրան ուղղված չի եղել:
Հնարավո՞ր է, արդյոք, 4-5 մ հեռավորությունից արձակված հզոր որսորդական փամփուշտից հետո մարդը ողջ մնա: Yerkir.am-ի տեսանյութում որսորդմիության անդամների պարզաբանումներն են: