|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով սպառել են ՀՀ բոլոր ներպետական ատյանները և այժմ պատրաստվում են դիմել Եվրադատարան. լրագրողներին հայտնեց Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի վճռով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, ինչից հետո պաշտպանը դիմել էր ՀՀ Վերաքննիչ, ապա` նաև ՀՀ Վճռաբեկ դատարան, որոնք, սակայն, մերժել էին Ավետիսյանի և նրա պաշտպանի բողոքները:
Արա Զաքարյանը կարծիք հայտնեց, որ թեև Եվրոպական դատարանում գործի լսումները մի քանի տարի կտևեն, սակայն դատարանն անպայման Վոլոդյա Ավետիսյանի իրավունքների խախտում կարձանագրի:
Անդրադառնալով իր պաշտպանյալին 6 տարվա ազատազրկման դատապարտելուն` նա նշեց, որ դատարանն այնպիսի մի պատժաչափ է ընտրել, որ նրա վրա անգամ համաներում չտարածվի:
«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի համակարգող Գագիկ Սարուխանյանի խոսքով` Վոլոդյա Ավետիսյանը քաղբանտարկյալ է: Ըստ նրա` չկա մի երկիր, որի իշխանության ներկայացուցիչը հայտարարի, որ իր երկրում կա քաղբանտարկյալ: «Հայաստանում ավելի շատ են քաղբանտարկյալները, քան մենք թվում ենք»,- ասաց նա: