Փոխարժեքներ
22 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.05 |
EUR | ⚊ | € 410.46 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 494.09 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
Մայրաքաղաքում շարունակվում են փողոցների և մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։ Աշխատանքներում ներգրավվել է վարչական շրջանների համապատասխան ծառայություններում առկա ամբողջ տեխնիկան, ինչպես նաև շինարարական կազմակերպությունների կողմից տրամադրված մեքենասարքավորումները. հայտնում են քաղաքապետարանից:
Հունվարի 10-ի առավոտյան տվյալներով՝ փողոցների և մայթերի մաքրման և մշակման աշխատանքների նպատակով օգտագործվել է ավելի քան 200 տոննա աղ և շուրջ 800 մ խոր. ավազ։
Ներկայում, փողոցների և մայթերի մաքրմանը զուգահեռ, տեղափոխվում է կուտակված ձյունն ու համապատասխան ծառայությունների աշխատակիցների, ինչպես նաև պայմանագրային կարգով ներգրավված շուրջ 274 աշխատողների ու 120 երիտասարդ կամավորների ուժերով ընթանում են նաև վերգետնյա անցումների, ստորգետնյա անցումների աստիճանահարթակների, շքամուտքերի հարակից և բակային տարածքների մաքրման աշխատանքներ։