Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ աշխարհահռչակ իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասի հայաստանյան համերգը:
Համերգին հնչեցին երգչի` հիթ դարձած երգերը` «I want to know», «Natalie», «Amor Amor», «Carusso», «All of you», «Mammy blue», «My sweet lord», «A media luz», «Galicia», «Ne me quites pas», «Intro»…
Իգլեսիասը եւս մեկ անգամ շեշտեց, որ իր ցանկությամբ է Հայաստանում համերգով հանդես գալիս, քանի որ իր հայ ընկերներն իրեն պատմել են, թե Հայաստանում ինչքան են սիրում իրեն:
Ի դեպ, թեեւ թե՛ համերգի կազմակերպիչները եւ թե՛ Իգլեսիասը խոստացել էին, որ հայերեն որեւէ երգ կկատարվի /մամուլի ասուլիսին Իգլեսիասն ասել էր, որ անգամ սկսել է հետաքրքրվել, թե հայերը որ երգն են առավել սիրում, որ հենց դա էլ կատարի/, սակայն հանդիսատեսը ստիպված եղավ բավարարվել Իգլեսիասի սիրված եւ հայտնի երգացանկով:
Երգիչը Հայաստան էր եկել իր երաժիշտներով, պարողներով եւ բեք-վոկալային երգիչներով, որոնցից երկուսի հետ էլ նա զուգերգ կատարեց: