կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-26 16:23
Քաղաքական

Նախարարները վստահեցնում են, որ կառավարությունն աշխատում է բնականոն հունով

Նախարարները վստահեցնում են, որ կառավարությունն աշխատում է բնականոն հունով

Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողների հարցերին պատասխանող մի քանի նախարարներ վստահեցրեցին, որ քանի դեռ ներքաղաքական վիճակն իր հանգուցալուծումը չի գտել, կառավարությունը շարունակելու է աշխատել բնականոն հունով, քանի որ իրավիճակի վերահսկողության կորուստը կարող է բացասաբար անդրադառնալ բոլորի վրա:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը փարատեց լրագրողների անհանգստությունը, թե ֆինանսական շուկայում անկայունություն է: «Այս պահի դրությամբ ֆինանսական շուկաներում կարգապահություն կա: Դրա վկայությունը մեր փոխարժեքի կայունությունն է: Ֆինանսական շուկայի պատասխանատու ԿԲ-ն շատ լավ կատարում է իր գործը: Մենք աշխատում ենք բնականոն հունով»,- ասաց նա:

Արամյանը հայտնեց, որ միջազգային ներդրողների կողմից էլ դրական է ընկալվել Սերժ Սարգսյանի հրաժարականի փաստը:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը նույնպես վստահեցրեց, որ իր ղեկավարած նախարարությունը բնականոն աշխատում և աշխատելու է մինչև նոր ընտրությունների անցկացումը:

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ ԱԳՆ-ն այս օրերին ավելի ուշադիր ռեժիմով է աշխատում: «Կարևոր է երկրի համար, անվտանգության համար, նաեւ միջազգային հեղինակության համար, որ կառավարությունը շարունակի աշխատել բնականոն ռիթմով»,- ասաց նա: