կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-09 11:48
Հասարակություն

Արամ Ա-ն 2013–-ը հռչակում է ''Հայ մոր տարի''

Արամ Ա-ն 2013–-ը հռչակում է ''Հայ մոր տարի''

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը 2013 թվականը հռչակում է «Հայ մոր տարի»: Այս առիթով գրված հայրապետական պատգամը կընթերցվի առաջիկա կիրակի` հունվարի 13-ին Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում. տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տեղեկատվական բաժինը:

 

Վեհափառ հայրապետի պատգամը կկարդացվի նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության բոլոր թեմերում:

 

Պատգամում, մասնավորապես, նշվում է.– «Ներկա տարին հայ մոր տարի հռչակելով` մեր սպասումն է, որ՝

 

ա) անդրադառնանք մեր կյանքում հայ մորը վիճակված նվիրական առաքելությանը,

բ) վերահաստատենք հայ մոր նկատմամբ մեր ունեցած խորունկ սերն ու բարձր հարգանքը,

գ) հիշեցնենք միաժամանակ հայ մորն իր եզակի դերն ու ճշմարիտ դիմագիծը միշտ պայծառ պահելու հրամայականը»: