|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հեռագրում ասված է.
«Վեհափա՛ռ Տեր,
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ՝ Ձեր սիրելի մոր՝ Լուսին Քեշիշյանի մահվան կապակցությամբ:
Նա մեր հիշողության մեջ կմնա որպես հայ կնոջ վառ կերպար, ով իր ողջ կյանքը նվիրել էր ընտանիքին, հարազատ ժողովրդին ու հայրենիքին և խոր հարգանք էր վայելում հասարակության շրջանում:
Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով Ձեզ, հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին։
Թող ամենազոր Աստված լուսավորի նրա հոգին»: