Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2013-ին «Հովեր» պետական կամերային երգչախումբը 26 մենահամերգով է հանդես եկել: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում նշեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր խմբավար Սոնա Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրեց, որ այս տարի ունեցել են 4 հյուրախաղ եւ 3 միջազգային խմբերգային փառատոների մասնակցություն: Հովհաննիսյանի հավաստմամբ, 2013-ը նման չէր նախորդներին` բազմազբաղ էր:
«Երգչախմբի կազմը, ուզենք, թե չուզենք, փոփոխության է ենթարկվում: Իսկ նոր մարդն իր հետ նոր ծրագրեր, նոր ստեղծագործություններ կատարելու հնարավորություն է բերում: Մեր երգչախմբի հաջողությունն այն է, որ յուրաքանչյուր մարդ իր լումայով կոնկրետ ազդում է երգչախմբի տարեկան աշխատանքի վրա, ինչն ամենակարեւորն է մեզ համար: Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս տարի մեզ միացավ օպերային թատրոնի մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանը»,- ասաց Հնա:
Տարվա ձեռքբերումը, Հովհաննիսյանի կարծիքով, նվագախմբի` ավելի լավ երգելն է: 2013-ին չարված գործեր էլ մնացին, Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այս տարի իրենք ձայնագրություն չեն ունեցել, սակայն 2014-ին կունենան, քանի որ արդեն հավաքվել են միջոցներ եւ հնարավորություն:
«Ընթացիկ տարում մենք նաեւ 4 համերգ ենք ունեցել դրսում, իսկ դրսում ոչ միայն հայկական ավանդական երաժշտություն ենք կատարում, այլ նաեւ մեր կողքին ապրող եւ ստեղծագործող երաժիշտների, քանի որ ժամանակակիցները մեր երգչախմբի թոքերն են, առանց իրենց անիմաստ է մեր գոյությունը: Մենք մեր երգացանկում բավական շատ պրեմիերաներ ենք ունենում»,- ասաց Հովհաննիսյանը:
Վաղը Կամերային երաժշտության տանը տեղի կունենա երգչախմբի տարեվերջյան համերգը: «Հովերը» հանդես կգա Սեն-Սանսի «Սուրբ Ծննդյան օրատորիա»-ի երեւանյան պրեմիերայով: Օրատորիան գրված է երգչախմբի, նվագախմբի, տավիղի, երգեհոնի եւ հինգ մենակատարների համար: Ստեղծագործությունը կհնչի Կամերային նվագախմբի նվագակցությամբ (դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան):