|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«ՀՀ-ում չկա եւ չի կարող լինել որեւէ քաղաքացի` անկախ իր զբաղեցրած պաշտոնից, որ համարձակություն ունենար անգամ բարձր ինտոնացիայով խոսել Գագիկ Ծառուկյանի հետ, որովհետեւ Գագիկ Ծառուկյանն ինքը երբեւէ որեւէ մեկին չի վիրավորել եւ մշտապես հարգալից է եղել իր բոլոր գործընկերների հետ: Ուստի, այն քաղաքային ֆոլկլոր պատմությունները, որոնք ներկայացված են կոնկրետ ուժերի սպասարկող մամուլում, ուղղակիորեն որեւէ աղերս չունեն իրականության հետ»,-ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ծառուկյան-Բաղդասարյան հայտնի միջադեպին, նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նա նաեւ դժգոհեց, որ պետք չէ հիմնական խնդրից շեղվել, որ «ինչպե՞ս է մարդը ինչ-որ մի շենքում ինքն իրեն հռչակում ֆեդերացիայի նախագահ»: