|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Գերմանիան այսօր սկսել է Patriot հակահրթիռային համակարգեր տեղափոխել Թուրքիա, ինչպeս հայտարարվում է` «ՆԱՏՕ-ի գործընկերոջը Սիրիայից եկող հավանական սպառնալիքներից պաշտպանելու համար». տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Հակահրթիռային համակարգերը փոխադրվում են ծովային ճանապարհով: Հյուսիսային ծովի Լյուբեկ-Տրավեմյունդե նավահանգստում Suecia Seaways դանիական նավ են արդեն բեռնվում մոտ 300 տրանսպորտային միջոցներ եւ ռազմական սարքավորումներով 130 կոնտեյներներ: Դրանք հասցվելու են թուրքական Իսկանդերուն նավահանգիստ, որտեղ, ենթադրաբար հունվարի 21-ին, ռազմական բեռը կդիմավորեն բունդեսվերի 170 զինծառայողներ: Իսկ այսօր Թուրքիա է մեկնում 20 մարդուց բաղկացած գերմանական ռազմական խումբը, որը Թուրքիայի տարածքում տեղակայելու է Patriot-ները: Գերմանական հրթիռները տեղակայվելու են թուրք-սիրիական սահմանից 100 կմ հեռու` Ղահրամանմարաշարում: