Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Գերմանական Suddeutsche Zeitung թերթը հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ. «Սիրիայի կողմից Թուրքիայի դեմ լուրջ սպառնալիքներ չկան: Patriot հրթիռային համալիրներն ակնհայտ եւ թանկարժեք նշան են այն բանի, որ ՆԱՏՕ-ն, թեեւ չի ցանկացնում ներգրավվել Սիրիայի քաղաքացիական պատերազմում, սակայն աջակցում է Թուրքիային»: Այս մասին տեղեկացնում է Голос России ոադիոկայանը` հավելելով, որ գերմանական ԶԼՄ-ները նաեւ գրում են, որ Թուրքիայում գերմանացի զինծառայողների կեցության պայմանները, նաեւ վերաբերմունը նրանց նկատմամբ, խնդրահարույց են: Այդ մասին տեղեկացրել էր նաեւ yerkir.am-ը:
Այն, որ իրավիճակն այդպիսին է, համոզվել է նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` վերջերս Թուրքիա այցելելով: Այդ կապակցությամբ Suddeutsche Zeitung-ը մեջբերում է Գերմանիայի պաշտպանության նախարար Թոմաս դը Մեզիերի խոսքերը. «Բեռլինը, որի զինվորները Թուրքիայում հանկարծակի բախվել են վիրավորանքների եւ սպառնալիքների, պետք է եզրակացություն անի`քննարկի բունդեսվերի զինծառայողների դուրսբերման հնարավորությունը Թուրքիայից` Patriot հրթիռային համալիրների հետ միասին»: