|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
LG ընկերությունը դիմել է դատարան Հարավային Կորեայում Samsung Galaxy Note 10.1 պլանշետի վաճառքն արգելելու պահանջով` պատճառաբանելով, թե այն խախտում է ընկերության հեղինակային իրավունքները:
LG-ն, որպես փոխհատուցում, պահանջում է 933 հազար դոլար` իր հեղինակային իրավունքի խախտման յուրաքանչյուր օրվա համար. հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Վիճահարույց հարցը վերաբերում է պլանշետի դիսփլեյի արտադրության հատուկ տեխնոլոգիային, որով հնարավոր է լինում բարելավել պատկերի որակը` անկախ դիտման անկյունից:
Samsung-ն առայժմ չի մեկնաբանել LG-ի այս քայլը: