Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2013-02-02 23:32
Հասարակություն

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 350 մեքենա է արգելափակվել

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 350 մեքենա է արգելափակվել

Երևան-Վանաձոր ավտոճանապարհի` Ապարան-Քուչակ ճանապարհահատվածում ձնաբքի հետեւանքով արգելափակվել են ավտոմեքենաներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ` ամենագնացով: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ կայքը`առանց նշելու, թե քանի ավտոմեքենայի մասին է խոսքը:

 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սակայն, հրապարակել է այս թիվը` ավելի քան 350 տրանսպորտային միջոց: Հաղորդվում է, որ Արագածոտնի մարզի հրշեջ փրկարարները, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները, Ապարանի հրշեջ ջոկատ, ոստիկանության աշխատակիցները և մի քանի քաղաքացիների հետ արդեն ձնաբքից դուրս են բերել 120-ից ավելի տրասնպորտային միջոցներ: Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատի շենք է տեղափոխվել նաեւ 35 քաղաքացի, այդ թվում` կանայք, երեխաներ եւ մեծահասակներ: Նրանք այնտեղ պետք է մնան այնքան ժամանակ մինչև ավտոմեքենաները դուրս բերվեն ճանապարհից:

 

Ճանապարհային ոստիկաններն այս պահին արգելում են երթևեկությունը նշված հատվածում, որպեսզի 3 կիլոմետրանոց խցանումն ավելի չերկարի: