|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ի դրությամբ սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով երկկողմանի՝ Ախուրյանի եւ Սպիտակի կողմից, փակ է Ջաջուռի լեռնանցքը, դժվարանցանելի է Գյումրի-Կապս ճանապարհահատվածը:
Ուժեղ բքի եւ զրոյական տեսանելիության պատճառով ծանրաքաշ մեքենաների համար անանցանելի է Քուչակ-Ապարան ճանապարհատվածը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն առաջարկում է Երեւանից Բագրատաշեն եւ Բագրատաշենից Երեւան երթևեկել հետևյալ երթուղիներով. Նոյեմբերյան-Իջեւան կամ՝ Բագրատաշեն-Ալավերդի-Վանաձոր-Դիլիջան-Երեւան։
Սաստիկ բքի եւ վատ տեսանելիության պատճառով Մարտունու եւ Եղեգնաձորի կողմից Սելիմի լեռնանցքը, իսկ Ախուրյանի եւ Սպիտակի կողմից՝ Ջաջուռի լեռնանցքը փակ են: Դժվարանցանելի է Գյումրի-Կապս ճանապարհահատվածը:
Հանրապետության որոշ շրջաններում՝ Կոտայքում, Հրազդանում, Նոյեմբերյանում, Ստեփանավանում, Ալավերդիում, Աշոցքում, Ամասիայում, Տաշիրում, Սպիտակում, Գյումրիում, Վանաձորում, Ապարանում, Աշտարակում, Սեւանում, Վայքում, Ջերմուկում տեղում է ձյուն:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: