Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այն պահից, երբ Բիգ Բենի սլաքները ցույց տվեցին կեսգիշեր, ողջ աշխարհի լուսանկարիչները անմահացրեցին մահացու հակամարտություններ, ավերիչ փոթորիկներ, նախագահական քաղաքականություն եւ այլ հիշարժան պահեր տարվա ընթացքում:
Հունվարի 15-ին հայտնի դարձավ բեռնատար նավի՝ Կոստա Կոնկորդիայի խորտակման մասին՝ Իտալական Ջիլիո կղզու մոտ, որի հետեւանքով մահացավ 13 մարդ 32 երկրներից:
Հունվարի 20-ին սկսվեց «Գրավենք Ուոլ Սթրիթը» շարժումը՝ Սան Ֆրանսիսկոյում:
Հունվարի 31-ին Կենրտոնական Հետախուզական գործակալության ղեկավար Դեյվիդ Պատրոուսը ցուցմունք տվեց Սենատում՝ համաշխարհային վտանգի վերաբերյալ: Նոյեմբերի 9-ին նա իր հրաժարականը ներկայացրեց ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային՝ անձնական պատճառներով:
Փետրվարի 6-ին Անդերս Բեհրինգ Բրեյվիգը ժամանեց դատարան, որտեղ նրան դատապարտեցին 21 տարվա ազատազրկման՝ օգոստոսի 24- ին 77 մարդու կյանք խլելու համար:
Փետրվարի 26-ին Թոմաս Լանգմանը Օսկար ստացավ «Արտիստը» ֆիլմի համար: Համր, սեւ ու սպիտակ ֆիլմը հինգ Օսկարի արժանացավ:
Մարտի 26 –ին տիբեթցի մի փախստական ինքնահրկիզվել է Նյու Դելիում Չինաստանի նախագահ Հու Ջինտաոյի այցին ընդառաջ:
Մայիսի 21-ին Տոկիոյում երեւաց թե ինչպես է արեւը ծածկվում լուսինով:
Հունիսի 24-ին Եգիպտացիները տոնում էին Մուհամեդ Մուրսիի հաղթանակը նախագահական ընտրություններում: Հունիսի 30-ին տեղի ունեցավ նրա երդման արարողությունը:Հուլիսի 19-ին արքայազն Չարլզը և դքսուհի Կամիլլան Ադամանդե հոբելյանի տոնակատարությունների շրջանակներում մասնակցեցին պարաշյուտային խաղերին, որոնք տեղի էին ունենում Չանել կղզում:
Հուլիսի 23-ին Գրենլանդիային են մոտեցել մի քանի հսկայական սառցե բեկորներ:
Հուլիսի 28-ին հարյուրավոր մարդիկ էին հավաքվել՝ սգալու Կոլորադոյի Ավրորա կինոթատրոնում հուլիսի 20-ին Ջեյմս Հոլմսի արձակած կրակոցների զոհ դարձած 12 անմեղ հանդիսատեսի համար:
Օգոստոսի 12-ին հրավառությունները ազդարարեցին Օլիմպիական խաղերի սկիզբը՝ Լոնդոնում:
Օգոստոսի 19-ին Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտնվեց Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատան պատշգամբում: Ասանժին Էկվադորը քաղաքական ապաստան էր շնորհել, քանի որ նրան սպառնում էր հանձնում Շվեդիային՝ սեռական ոտնձգությունների համար մեղադրանքով:
Սեպտեմբերի 17-ին Ադամանդե հոբելյանի շրջանակներում Քեմբրիջի դքսուհի Քեթրինը և արքայազն Ուիլիամը Տավանիպուպու կղզի այցելության ընթացքում ճամփորդեցին ավանդական կանոյով:
Սեպտեմբերի 21-ին հարյուրավոր մարդիկ հերթ էին կանգնել Տոկիոյի խանութներում՝ iPhone 5 գնելու համար:
Սեպտեմբերի 26-ին հզոր քամին Հռոմի Պապի թիկնոցը շրջեց ու ծածկեց նրա դեմքը: Իսկ մի քանի օր անց Պապի նախկին օգնական Պաոլո Գաբրիելը 18 ամսով դատապարտվեց՝ Պապի անձնական գաղտնի փաստաթղթերը հրապարակելու համար:
Նոյեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման վերընտրվեց:
Դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցավ այս տարվա ամենասարսափելի իրադարձությունը. Քոննեքթիքաթի տարրական դպրոցում մի անչափահաս երիտասարդ հրազենով սպանեց 18 երեխայի եւ 6 աշխատակցի:
Դեկտեմբերի 21-ին աշխարհի վերջին սպասող մարդկությունը հիասթափվեց:
Այսպիսին էր 2012-ը՝ իր լավ ու վատ կողմերով: Թող, որ 2013-ին Աստված պահապան լինի, և ողջ աշխարհում տիրի բարությունն ու արդարությունը: